ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի աշխատանքների ավարտից հետո։
Երևանում այսօր հաջողությամբ ավարտվել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել են առաջնորդներ տարբեր աշխարհամասերից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը սերտ գործընկերության և միջոցառման համակազմակերպման համար, ինչպես նաև այն գործընկերներին, ովքեր նպաստել են ֆորումի աշխարհագրության ընդլայնմանը։
«Մենք շեշտադրել ենք անվտանգությունը, կայունությունը, փոխկապակցվածությունը, տարածաշրջանային համագործակցությունը, տնտեսական դիմակայունությունը, էներգետիկան և կանաչ անցումը։ Կասկած չկա, որ փոխկապակցվածությունը կենտրոնական նշանակություն ունի տնտեսական կայունության, դիմակայունության, երկարաժամկետ կայունության տեսանկյունից։ Ամրապնդելով փոխկապակցվածությունը, առաջ շարժվելով կլիմայական և էներգետիկ ուղղություններով, մենք ընդգծել ենք սրանք որպես ընդհանուր առաջնահերթություններ»,- ասել է Փաշինյանը` նշելով, որ քննարկեվել է նաև, թե ինչպես պետք է ժողովրդավարությունները պայքարեն հիբրիդային կամ խառնածին սպառնալիքների դեմ:
Ավելին` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լյուքսեմբուրգի վարչապետը ժամանեց Երևան
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լյուքսեմբուրգի վարչապետ Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա դո՞ւ ինչ էիր անում էդ օրերին, այ ուղարկվա՛ծ. Ռուբինյանը` Սամվել Կարապետյանին
«Կալուգացի օլիգարխը 50 դուբլից նոր հանճարեղ մտքեր է երկնել»,- անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին` ասե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում իշխանությունը զավթելու փորձ են անում. «գուբերնիա» չենք դառնալու. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի Հանրապետության նկատմամբ փորձ է կատարվում իրականացնել քաղաքական օպերացիա՝ այստեղ իշխանություն փոխելու համար»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում». 5 հարց` Սամվել Կարապետյանին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 5 հարցերի է պատասխանել. Հարց 1. Ի՞նչն է Ձեզ ոգևորում Պատասխան...