Ուկրաինան հարվածել է Կիրիշի նավթավերամշակման գործարանին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում գտնվող Կիրիշի նավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատարը։
Նա նշել է, որ Կիրիշի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի առաջատար հինգ ձեռնարկություններից մեկն է։ Նրա տվյալներով՝ այնտեղ տարեկան վերամշակվում է մոտ 20 միլիոն տոննա նավթ։
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերը հայտնել են, որ այս վերամշակման գործարանը նաև անմիջականորեն ներգրավված է ռուսական բանակին նավթամթերք մատակարարելու գործում։ Այս տեղեկատվությունը հաստատում է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Նմանատիպ հոդվածներ
Անօդաչու թռչող սարքերն ընկել են վառելիքաէներգետիկ համալիրի վրա․ ՌԴ
Երկու անօդաչու թռչող սարքեր ընկել են Օրլովի մարզի վառելիքաէներգետիկ համալիրի վրա, հրդեհն արդեն տեղայնացված է։ Այս մասին...
Իսրայելը համաձայնել է հրադադար հաստատել Գազայի հատվածում
Իսրայելը համաձայնել է հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Գրում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Քաթարի ԱԳՆ-ին։ՀԱՄԱՍ-ը նախնա...
Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ հարվածել են Բրյանսկի շրջանին ֆրանսիական «CAESAR» հրետանային կայանքից
Ուկրաինայի Զինված ուժերն առաջին անգամ գնդակոծել են Բրյանսկի շրջանը ֆրանսիական «CAESAR» հրետանային կայանքից։ Այս մասին հա...
Գազայից հրթիռներ են արձակվել Իսրայելի վրա
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Գազայի հատվածից հրեական պետության ուղղությամբ արձակված մի քանի հրթիռների մաս...