Լաչինի միանցքի արգելափակումից օրեր անց ԱԺ-ն ընդունել էր հայտարարություն․ ընդդիմությունը մերժել է և չի միացել դրան․ Հայկ Կոնջորյան

Լաչինի միանցքի ապօրինի արգելափակումից օրեր անց ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ արդեն իսկ ընդունել է Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարություն։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է իշխանությունը մերժել ընդդիմության հայտարարության ընդունումը։

 

«Ես անձամբ եմ բանակցել, որպեսզի ընդդիմությունը ևս միանա այդ հայտարարությանը, նրանք մերժել են, չեն միացել։ Ըստ էության, այն հիմնադրույթները, որոնք արտացոլված են եղել այդ հայտարարության մեջ, գործում են նաև այսօր, այդ հայտարարությունը գործող հայտարարություն է, և, այդ թվում, մեր միջազգային, միջխորհրդարանական հարթակներում, խորհրդարանական դիվանագիտության գործիքաակազմերում այդ դրույթներն ընգրկված են», - նշել է  Հայկ Կոնջորյանը։

 

Դիտարկմանը, որ ընդդիմությունը կարծում է՝ Լաչինի միջանցքի արգելափակումից 100 օր անց պետք է ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ, թե մենք ինչ ենք մտածում, Կոջորյանը պատասխանել է․

 

«Այն հիմնադրույթները և այն հայտարարությունը , որն ընդդիմությունը ներկայացրել էր, վիթխարի մասով նույն հայտարարության տեքստն է, որն ընդդիմությունը ներկայացրել է ամիսներ առաջ։ Պետք չէ անլրջացնել Ազգային ժողովի կողմից հայտարարությունների ընդունման ինստիտուտը, որովհետև մենք արդեն ընդունել ենք հայտարարություն, որը գորշում է, և այդ հայտարարության հիմնարար դրույթներն այսօր ևս կիրառելի են»։

 

Նրա խոսքով՝ այս նարատիվի նպատակը ներքաղաքական տարբեր շահարկումների մեջ մտնելն է։

 

Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունն Ազգային ժողովի հայտարարության տեքստից փորձել է հանել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, «ինքնորոշման իրավունք» արտահայտությունն ու նմանատիպ այլ արտահայտությունները, Կոնջորյանն ասել է.

 

«Մենք ասել ենք հետևյալը․ ՀՀ-ն ունի հստակ իրականացվող արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն, այդ դիվանագիտության հասցեատերը միջազգային հանրությունն է, որի հետ մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի ճնշումներ գործադրենք Ադրբեջանի վրա՝ հասնելու այն նպատակներին, որոնք մեզ համար ելակետային են, այդ թվում Լաչինի միջանցքի ապօրինի արգեկափակման վերացումը, մեր խոսույթը պիտի ըմբռնելի լինի միջազգային հանրության մեր այն գործընկերների համար, որոնք պատրաստ են մեզ հետ աշխատելու, որպեսզի մենք խնդիրներ լուծենք»։

Քաղաքականություն