ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցման մասին
Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին, հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը: Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության:
Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,- հավելել է Անի Բադալյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և Հայաստանի նախարարների մասնակցությամբ մեկնարկել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը
Մոսկվայի Միջազգային ռազմական կենտրոնում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։...
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղային մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանին և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժեստեր, ռեակցիաներ. ԵԱՏՄ նիստից ուշագրավ դրվագներ կան
Ռուսական ալիքով հեռարձակվող «Մոսկվա․Պուտին․Կրեմլ» հաղորդումն անդրադարձել է մայիսի 25-ին Մոսկվայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժ...
Տնտեսությունն աճի նշաններ է ցույց տալիս. Թունյան
Տնտեսությունն աճի նշաններ է ցույց տալիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ...