Ադրբեջանի և Հայաստանի նախարարների մասնակցությամբ մեկնարկել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը
Մոսկվայի Միջազգային ռազմական կենտրոնում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Տեղեկությունը հյատնում է ՌԻԱ Նովոստին:
«Համատեղ աշխատանքի տարիների ընթացքում ստեղծվել է վստահելի հարաբերությունների մթնոլորտ, որը նպաստում է ԱՊՀ երկրների զինված ուժերի փոխգործակցության նոր ուղղությունների ամրապնդմանն ու զարգացմանը», - նիստի բացմանն ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նա նշել է, որ խորհրդանշական է, որ հանդիպումը կազմակերպության 30-ամյա հոբելյանին ընդառաջ է տեղի ունենում։ Ռուս նախարարի խոսքով՝ պաշտպանության նախարարների խորհրդի ձևաչափը հնարավորություն է տալիս ընդլայնել գործընկերության շրջանակն ու արդյունավետ որոշումներ կայացնել՝ ի շահ ԱՊՀ-ի ռազմական անվտանգության ապահովման:
«Վստահ եմ, որ խորհրդի այսօրվա նիստը նույնպես կառուցողական մթնոլորտում կանցնի, իսկ դրա արդյունքները կնպաստեն մեր պետություններում խաղաղության ու կայունության պահպանմանը», - ավելացրել է Շոյգուն:
Ավելի վաղ նախարարները ծաղիկներ էին դրել Մոսկվայի Ալեքսանդրյան այգում Անհայտ զինվորի հուշորձանին ու մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմի ճակատներում զոհված զինվորների հիշատակը:
Նիստից առաջ ռազմական համագործակցության թանգարանում հրամանատարներին ցույց են տվել Բրեստի ամրոցի պաշտպանության, 28 հերոսների սխրանքի, Դնեպրի համար մարտերի, Սևաստոպոլի պաշտպանության , Բեռլինի գրավման ու 1945 թվականի հունիսի 24-ի Հաղթանակի զորահանդեսի հետ կապված փաստաթղթերի բնօրինակները:
Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները:
Նիստը տեղի է ունենում միջազգային ռազմական կենտրոնում, որը ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաշինարարական համալիրի մասնագետները վերջերս համապատասխանեցրել են 20-րդ դարի առաջին կեսի պատմական տեսքին, ինչպես նաև այստեղ գրասենյակներ են կահավորել ԱՊՀ երկրների պատվիրակությունների համար:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Թուրքիայի պաշտպանության նախարար Ադրբեջանից հայտարարությամբ դիմել է Հայաստանին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը՝ երկրի Գլխավոր շտաբի պետի Յաշիր Գյուլերի ուղեկցությամբ ժամանել է Ադրբեջան...
Հնարավոր էր այս հարցի շուրջ բանակցել, բայց գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը. Փաշինյան
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռևս այս տարվա օգոստոսին Ադրբեջանը...
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա
Ադրբեջանի Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Մոսկվա։ Այնտեղ նա կմասնակցի ԱՊՀ անդամ պետությու...