Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի ազգանունով նոր տարր կլինի սպորտային մարմնամարզությունում
Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Համլետ Մանուկյանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում պատմական նվաճման է հասել։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Մանուկյանը հաջողությամբ հաղթահարել է նժույգ թափեր վարժության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ։ 17-ամյա մարզիկը մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կկրի նրա ազգանունը՝ «Մանուկյան»։
Հայ մարմնամարզիկներից իրենց անունով տարրեր ունեն․ Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տարբերակված զուգափայտ), Արթուր Դավթյանը (նժույգ թափեր)։
Նմանատիպ հոդվածներ
Գոլից հետո չգիտեմ՝ ինչու մի փոքր հետ քաշվեցինք. Մխիթարյան
Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա (1։...
Հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Հունգարիայի թիմի դեմ խաղում
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Հունգարիայի թիմի դեմ աշխարհի առաջնության երրորդ տուրի խաղում. Հ...
Հոգով և սրտով մեր ֆուտբոլի հավաքականի հետ եմ. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ֆինլանդիա- Հայաստան ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ:&n...
Արագ շախմատի չեմպիոնը Հայկ Մարտիրոսյանն է
Հայաստանի Աշոտ Անաստասյանի անվան արագ շախմատի չեմպիոնը Հայկ Մարտիրոսյանն է: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը եր...