Պատերազմի շահառուն խորհրդարանական ընդդիմությունն է. Կոջորյան
ՀՀ-ում խաղաղության շահառուն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իսկ պատերազմի շահառուն՝ խորհրդարանական ընդդիմությունը, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը գաղափարախոսության, արժեքային բովանդակության մեջ չի պատկերացնում կյանքը առանց կոնֆլիկտի: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Ու դա հենց Դաշնակցության մասին է, որովհետև այն հիմնադրվել է մի ժամանակ, երբ մենք չենք ունեցել պետություն: Այն հիմնադրվել և գործել է որպես ազատագրական պայքարի կուսակցություն: Դաշնակցության նպատակը ինքնանպատակ է»,- հայտարարել է Կոնջորյանը:
Ըստ պատգամավորի՝ դժվար է մի կողմից պայքարել խաղաղության դեմ, մյուս կողմից՝ դժվար է հրաժարվել նաև սեփական ինքնությունից, իսկ Դաշնակցությունը որևէ կերպ չի ցանկանում նորոգել իր ինքնությունը, չեն ուզում հասկանալ, որ ինքնությունը զարգացող հասկացություն է:
Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունը վաղուց քաղաքականապես վախճանվել է, քանի որ չունի ասելիք:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի քննադատություններին, նրան մեղադրեց ադրբեջանական նարատիվներին հղում անելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը ծանոթանում է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ ծանոթացել Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսա...
«Մի կրկնեք Անգելա Մերկելի սխալը». Ուկրաինայի արտգործնախարար
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել Գերմանիային չկրկնել նախկին կանցլեր Անգելա Մերկելի սխալը ՆԱՏՕ-ին Ուկրաին...
Համայնքապետը համայնքին պատճառել է շուրջ 62 միլիոն դրամի վնաս
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քննվող քրեական գործի քննության ը...
«Կոչ ենք անում ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ». ԲՀԿ
Նիկոլ Փաշինյանն ունի վերջին հնարավորություն քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու, մեր՝ առանց այդ էլ պատերազմից հետո բ...