
Լեհաստանը փակեց Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանը փակել է Բելառուսի հետ սահմանի բոլոր այն սահմանային անցակետերը, որոնք մինչ այդ գործում էին: Այս մասին հայտարարել է հանրապետության Ներքին գործերի նախարարության ղեկավար Մարցին Կերվինսկին, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք կեսգիշերին փակեցինք Բելառուսի հետ սահմանը։ Սա պայմանավորված է «Զապադ-2025» զորավարժություններով։ Երթևեկությունը կվերականգնվի, բայց միայն այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ լեհերի անվտանգությունը երաշխավորված է։ Տնտեսական տեսանկյունից մենք կփորձենք ապահովել, որ սահմանին երթևեկությունը վերականգնվի որքան հնարավոր է շուտ», - հավելել է նա։
Հավելենք՝ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Վարշավայի այս որոշումը անվանել է անհիմն և հակաժողովրդական։ Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Լեհաստանին մտածել Բելառուսի հետ սահմանը փակելու հետևանքների մասին և հնարավորինս շուտ վերանայել որոշումը։