Ղրիմի կամրջի պայթյունը Ուկրաինան է կազմակերպել. The Washington Post

Կիևում Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աշխատակիցներին նախազգուշացրել են ուկրաինական հատուկ ծառայությունների մի շարք ծրագրերի մասին, այդ թվում՝ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության ժամանակ: Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյուններին, Կրեմլի և Ռուսաստանի նավերի վրա ԱԹՍ-ների հարձակումներին մասնակցել են  Ուկրաինայի Անվտանգության ծառայության օպերատիվ ծառայությունների էլիտար ստորաբաժանումները, որոնք ձևավորվել և վերապատրաստվել են ԿՀՎ-ի հետ սերտ համագործակցությամբ: Գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: 

 

Պարբերականի փոխանցմամբ` ամերիկյան կողմը մտահոգություն է հայտնել կամրջի առաջին պայթեցմանը, որը Ուկրաինան ինքն էր կազմակերպել: Ըստ ուկրաինական հատուկ ծառայությունների պաշտոնյայի` մի շարք դեպքերում, երբ Կիևը տեղյակ էր պահում ԱՄՆ-ին իր ծրագրերի մասին` կարճ պատասխան էր ստանում նման գործողություններին մասնակցելու ամերիկյան կողմի ցանկության մասին։

 

Նույն հոդվածում պարբերականը նշել Է նաև, որ թիրախներից էր Դարյա Դուգինան` ռուս նացիոնալիստ, փիլիսոփա, եվրասիականության տեսության ջատագով Ալեսանդր Դուգինի դուստրը, որը Մերձմոսկվայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով էր մահացել, ինչպես նաև Վլադլեն Թաթարսկին: 

 

Բացի այդ, հոդվածում նշվում է նաև, որ ԿՀՎ-ի աշխատակիցները Կիևի մերձակայքում պատրաստել են ուկրաինացի գործակալների, որոնք «ունակ են գործել առաջնագծի հետևում»: Թերթի տվյալներով ՝ ԿՀՎ-ն Ուկրաինայի Անվտանգության ծառայության ՈՒԱԾ-ի հետ աշխատել է բոլորովին նոր վարչություն ստեղծելու ուղղությամբ, որը կենտրոնացած էր Ռուսաստանի դեմ «ակտիվ միջոցառումների» գործողությունների վրա և մեկուսացված էր ՈՒԱԾ-ի այլ ստորաբաժանումներից: Պարբերականի տվյալներով ՝ ստորաբաժանումն անվանվել է «հինգերորդ վարչություն»։ 
«Ծրագիրը բաղկացած էր ստորաբաժանումներ կազմելուց, որոնք ունակ էին գործել առաջնագծի հետևում և կատարել գաղտնի խմբերի դեր: Մեր տեղեկություններով՝ նորակոչիկները գտնվում էին Կիեւի սահմաններից դուրս, որտեղ ընտրված նորակոչիկները հրահանգավորում էին անցնում ԿՀՎ աշխատակիցների կողմից»,- նշում Է Washington Post-ը՝ վկայակոչելով անանուն ուկրաինացի պաշտոնյային, որը մասնակցել է այդ աշխատանքին:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարբերականը գրել էր, որ Դուգինի աղջկան սպանել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները: 

 

 

 

Քաղաքականություն