Լեհ զինվորականները կմեկնեն Ուկրաինա՝ ԱԹՍ խnցելու հմտությունները սովորելու համար․ Լեհաստանի վարչապետ
Լեհ զինվորականները կմեկնեն Ուկրաինա՝ անօդաչու թռչող սարքեր խոցելու հմտությունները սովորելու համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ես ուրախությամբ ընդունեցի նախագահ Զելենսկու առաջարկը։ Մենք արդեն խոսում ենք տեխնիկական հարցերի մասին»,-ասել է Տուսկը՝ պատասխանելով լեհական զինվորականների կողմից ուկրաինական փորձի ուսումնասիրության վերաբերյալ հարցին։
Նա հստակեցրել է, որ նման ուսուցում կազմակերպելու նպատակով Կիև են ուղարկվում Լեհաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները:
Հինգշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆին գործընկեր Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Կիևը պատրաստ է օգնություն առաջարկել Վարշավային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում և կոչ է արել ստեղծել ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումների մասին ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները վերահաստատել են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը և դրա արմատա...
Զելենսկին մանրամասներ է հայտնել այս գիշեր Կիևի վրա զանգվածային հարձակումից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Patriot համակարգերի որսորդական զինամթերքի սղության պատճառով Կիևի վրա...
Իրանական կողմը հաստատել է ամերիկյան հարվածների լուրը
Իրանական պետական հեռուստատեսությունը հաստատել է ամերիկյան հարվածների լուրը՝ հայտնելով, որ տարածաշրջանում յուրաքանչյուր ա...
Գազայի բնակիչները վերադառնում են իրենց տները՝ չնայած զանգվածային ավերածություններին
Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի բնակիչները վերադառնում են իրենց տները՝ չնայած զանգվածային ավերածություններին և կյանքի հ...