Գերմանիայում տուն չի մնա, եթե Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ մտնենք. պատգամավոր
Գերմանական (BSW) կուսակցության առաջնորդ Սառա Վագենկնեխտը կարծում է, որ Մերցի կառավարությունը կարող է Գերմանիային ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ:
«Մենք ունենք մի կառավարություն, որը կարող է անզգուշորեն Գերմանիային ներքաշել պատերազմի մեջ: Գերմանիայի ներկա իշխանությունները քննարկում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում նոր քայլեր, այդ թվում՝ այնտեղ զորքեր ուղարկելը», - ընդգծել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը կնշանակի միջուկային պատերազմի սպառնալիք։
«Մենք պետք է ամեն ինչ անենք՝ կանխելու համար այս սարսափելի ուղին և բռնության այս պարույրը, որովհետև Ռուսաստանի հետ պատերազմը կլինի միջուկային պատերազմ։ Այստեղ՝ Գերմանիայում, տուն չի մնա», - նախազգուշացրել է Վագենկնեխտը։
Նմանատիպ հոդվածներ
Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
AuroraNews.am-ին ՔԿ-ից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեակա...
ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել
ԿԸՀ-ն Վաղարշապատ համայնքի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում է ընտրական ցուցակներում որևէ անհամապատասխանո...
Իրանցի միջուկային գիտնական է սպանվել
Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիքին։ Այս մասին հայտնել է իրանական հեռուստա...
Որոշել է չանդամակցել կուսակցությանն ու մնալ անկուսակցական․ Հակոբյանը՝ Թաթոյանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արման Թաթոյանի...