Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
AuroraNews.am-ին ՔԿ-ից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանը քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։
Այսօր՝ հուլիսի 9-ի վաղ առավոտյան, իրավապահները խուզարկություն են իրականացրել Արեգնազ Մանուկյանի բնակարանում։ Մանուկյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ իրավապահներից պահանջում էր ներկայանալ և պարզաբանել, թե ինչ նպատակով են մտել իր տուն։ Նրա խոսքով՝ իրավապահները նաև վերցրել են իր հեռախոսը։
Ավելի ուշ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնել էր, որ Արեգնազ Մանուկյանին բերման են ենթարկել:
Նշենք, որ նույն քրեական վարույթով կալանավորված է նաև ԲՀԿ ցուցակի երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...