ԵԹԵ ՀԴՄ կտրոն չունեցող քաղաքացին տուգանվի, կկարողանանք ստվերի դեմ պայքարել. Աղազարյան
Ստվերի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է, մասնավորապես, եթե մենք օրենք ընդունենք, որ երբ քաղաքացին դուրս է գալիս առևտրի կենտրոնից և չունի ՀԴՄ կտրոն, նույնպես տուգանվի։ Այս մասին, այսօր ԱԺ–ում ՊԵԿ–ի տարեկան զեկույցի լսումների ժամանակ ասել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Ըստ նրա՝ մարդիկ ուզում են թաքցնել իրենց եկամուտները, որովհետեւ երբ մի տնտեսվարող տեսնում է, որ իր հարևան մրցակիցը թաքցնում է իր շրջանառությունը, ինքն էլ է թաքցնում և այդ շղթան շարունակական գնում է։
Անդրադառնալով տնտեսությանը, Աղազարյանը նշել է, որ տնտեսության վիճակը նկարագրելու համար ՀՆԱ-ն մի կողմից և ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը մյուս կողմից շատ կարևոր բնութագրիչ են, և ես այն ժամանակ մի հատ հաշվարկ ներկայացրեցի, որ իրականում մեր տնտեսական աճը ոչ թե 5.9% էր, այլ 3.7%։ Ես ասացի, որ ՀՆԱ–ի մեջ մի հավելված էլեմենտ կա, փրփուրի նման, որը ինքը ինքնով արդյունք չի տալիս։
«Հիմա այս տարի էլ ասում են, որ արտաքին առևտրաշրջանառությունը էական անկում է ապրել, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան ասում է՝ դե այդ անկումը պայմանավորված է նրանով, որ անցած տարվա տնտեսության աճի մեջ կար մի հատ էլեմենտ, կարծեմ ոսկու հետ կապված գործառույթները, որ իր մեջ չէր պարունակում էական, այսպես կոչված, սերուցք, և հետևաբար հիմա ընդամենը դա է պակասել, դա մեր համար վնասակար չի»,- ասել է Աղազարյանը:
Աղազարյանը համոզմունք է հայտնել, որ չենք հասնի նախատեսված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 25 տոկոս ցուցանիշին։
«Եվ այդ ժամանակ հետաքրքիր կլինի լսել և՛ էկոնոմիկայի նախարարի պարզաբանումները, և՛ ընդհանրապես ոլորտի պատասխանատուների պարզաբանումները»։
Նմանատիպ հոդվածներ
Հերթական ստվարաթղթե հիմարը բարձրացել է խոսափողի մոտ․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային «ստվարաթղթե հիմար» է անվանել...
Ես Հայաստանից ոչ փորձել եմ դուրս գալ, ոչ էլ որևէ մեկն ինձ ծանուցել է, որ մեր ելքը փակ է. արցախցի պատգամավոր
Ես Հայաստանից ոչ փորձել եմ դուրս գալ, ոչ էլ որևէ մեկն ինձ ծանուցել է, որ մեր ելքը փակ է, ես էլ մամուլից եմ տեղեկացել, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրայր Թովմասյանը Կուտոյանի բնակարանի մոտ լալիս է
Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Ինչպես երևում է կադրերում, նա կանգնած է այդ շենք...
Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը
Երեկ Ռոբերտ Քոչարյանն իր «Կոռուպցիոն բանջար» օպերացիայի շրջանակներում իշխանություններին մեղադրեց նաև Համահայկական հիմնադ...