Հերթական ստվարաթղթե հիմարը բարձրացել է խոսափողի մոտ․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային «ստվարաթղթե հիմար» է անվանել Կալինինգրադի մասին արտահայտությունների համար և կոչ է արել նրան պատմություն սովորել: Դիվանագետը Telegram-յան ալիքում ուշադրություն է հրավիրել Նաուսեդայի խոսքերի վրա, որը Կալինինգրադն անվանել է «փոքր Լիտվայի» մաս:
«Եվ ահա նորից. Հերթական ստվարաթղթե հիմարը բարձրացել է խոսափողի մոտ խոնավ պատմական երևակայություններով։ Ես խորհուրդ եմ տալիս ժամանակակից լիտվացի քաղաքական գործիչներին ուսումնասիրել պատմությունը և մտահոգվել իրենց երկրում մարդու իրավունքների պահպանմամբ։ Անելու բան կա, եթե այդպես են մտածում իրենց ինքնության մասին, որից «անկախության» մի քանի տասնամյակների ընթացքում գրեթե ոչինչ չի մնացել»,- նշել է Զախարովան։
Զախովան նշել է, թե ում շնորհիվ է Լիտվայի մայրաքաղաքը կոչվում Վիլնյուս, այլ ոչ թե Վիլնո և Կաունաս։
«Դա Իոսիֆ Ստալինի որոշումն էր, որը 1939 թվականին լիտվական կողմի հետ պայմանագիր կնքեց Լիտվայի Հանրապետությանը Վիլնո քաղաքը և Վիլենսկի մարզը հանձնելու և Խորհրդային Միության և Լիտվայի միջև փոխօգնության մասին։ Հիշեցնեմ, որ Բալթիկայի ամենամեծ լիտվական նավահանգիստը վերջապես վերանվանվեց Մեմելից Կլայպեդա և վերջնականապես լիտվական դարձավ 1945 թվականին՝ շնորհիվ Կարմիր բանակի անձնուրաց սխրանքի», - ասվում է նրա հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ «Խորհրդային Միության բոլոր «նվերները» Լիտվային, որոնք մինչ օրս չեն ներվում Մոսկվային, Վիլնյուսը կարող է հետ վերադարձնել, եթե պատմությունն այդպես սեղմում է Լիտվայի նախագահին»։
Նմանատիպ հոդվածներ
Եվրամիության առաջարկը՝ Հայաստանին
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիութ...
Մեդվեդևը՝ Փաշինյանի սափրվելու և «ԵՄ-ի հետ նշանվելու մասին»
Չեմ բացառում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո...
Դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում․ Կիրակոսյան
Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, դա ԱԳՆ-ի տիրույթում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների...
Փաշինյանի պատասխանն Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանակ...