Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը
Երեկ Ռոբերտ Քոչարյանն իր «Կոռուպցիոն բանջար» օպերացիայի շրջանակներում իշխանություններին մեղադրեց նաև Համահայկական հիմնադրամից 100 մլն դոլար պետբյուջե փոխանցելու և այդ գումարները «ուտելու» համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
««Հայաստան» խմբակցության սիրելի առաջնորդին հիշեցնեմ, որ 2021 թվականին այդ նույն «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում ձևավորվեց քննիչ հանձնաժողով հիմնադրամի կողմից հավաքված, և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու համար: Կես տարի նիստեր արեցինք, հրավիրեցինք տարբեր պաշտոնյաների: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ:)
Առ այսօր նույնիսկ զեկույց չի տվել այդ հանձաժողովը, որտե՞ղ են Քոչարյանի բարձրաձայնած չարաշահումները: Վստահ եմ՝ հանրության տեղեկացված լինելու իրավունքով մտահոգ մեր լրատվամիջոցները կուղղեն այս հարցը Քոչարյանի պատգամավորներին: Վերջիվերջո, ի՞նչ բացահայտեցին վերջիններս քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»,- գրել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Դա Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է. Լավրով
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լա...
Միրզոյանը` Լավրովի հետ բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն և կառուցողական էին։ Այս հայտարարությունն...
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան
Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ,...
ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելու վերաբերյալ
Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...