Արարատի մարզում՝ ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը․ կա 2 տուժած
Սեպտեմբերի 12-ին, ժամը 04։34-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արգավանդ գյուղի նախկին ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արգավանդ գյուղի Երևանյան խճուղում «Hongqi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը․ սյունն ընկել է երթևեկելի հատված՝ փակելով այն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն։
Նմանատիպ հոդվածներ
Օտարերկրացին «Զվարթնոց»-ում խոշոր գումար է գողացել
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները
Արդեն մի քանի օր է, ինչ չի հաջողվում մարել Թուրքիայի՝ առաջատար տուրիստական շրջաններից մեկի Անթալիա նահանգի Քեմեր քաղաքին...
Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևմուտքում
Հունվարի 12-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգի Փամուքքալե շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվե...
Լվովի վրա ԱԹՍ-ի զանգվածային հարձակման հետևանքով երեք հարված է հասցվել արդյունաբերական պահեստներին
Համացանցում կադրեր են տարածվում Լվովի մարզում ռուսական ԱԹՍ-ի հարվածի վայրից։ Սեպտեմբերի 19-ի գիշերը Լվովի վրա...