ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները
Արդեն մի քանի օր է, ինչ չի հաջողվում մարել Թուրքիայի՝ առաջատար տուրիստական շրջաններից մեկի Անթալիա նահանգի Քեմեր քաղաքին հարակից անտառային տարածքներում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են և՛ ցամաքային, և՛ օդային ճանապարհով, բայց տարածքի զառիթափ ռելիեֆը դժվարացնում է ցամաքով տարվող աշխատանքները։ Հրդեհը մարելու համար հրշեջներն աշխատում են գիշեր-ցերեկ՝ ընդհանուր առմամբ կիրառվել է 4 ինքնաթիռ և 20 ուղղաթիռ, ինչպես նաև գիշերային տեսանելիության սարք ունեցող ուղղաթիռներ։
Դեպքի վայրում տարվող աշխատանքների մասին տեղեկաղցրել է Թուրքիայի անտառային տնտեսության գլխավոր տնօրեն Բեքիր Քարաջաբեյը։ Նա մասնավարապես հայտնել է, որ 4 օրվա ընթացքում կատարվել է 1963 թռիչք՝ 431 ժամ տևողությամբ և ծախսվել է 7230 տոննա ջուր։ Հրշեջները անդադար աշխատում են, որպեսզի կարողանան ցամաքային և օդային ճանապարհով մարել կրակը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ, այդ թվում՝ լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կործանվում ուղղաթիռը
Համացանցում տարածվում են այն կադրերը՝ ինչպես է ՌԴ Ալթայի Հանրապետությունում «Ալթայ Ավիա» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոբուսի վարորդը վարելիս կորցրել է գիտակցությունը և մահացել․ Ղազախստան
Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում ավտոբուսի վարորդը վարելիս կորցրել է գիտակցությունը և մահացել։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղ պայթյուն ՌԴ-ում․ կան տուժածներ
ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգում պայթյունի երկու ձայն է լսվել։ Այս մասին տեեղեկանում ենք Readovka թելեգրամյան ալիքից։ &...