Օտարերկրացին «Զվարթնոց»-ում խոշոր գումար է գողացել
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բեյրութ-Երևան չվերթով ծնողների հետ ժամանել է Երևան:
«Ուղեբեռի ստացման հատվածում ստացել են իրենց ուղեբեռը և մեկնել տուն, որտեղ նկատել են, որ ձեռքի պայուսակներից մեկը չկա, ինչից հետո վերադարձել են օդանավակայան, որտեղ ոստիկանության բաժնում իրենց ներկայացրել են պայուսակը: Պայուսակի պարունակության ստուգմամբ, սակայն, պարզվել է, որ 10 հազար դոլարը բացակայում է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օդանավակայանի վճարովի ավտոկայանատեղիի առաջին հարկում պայուսակից փողը գողացել է օտարերկրյա քաղաքացի 39-ամյա տղամարդը:
Բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 15-ին նա ներկայացել է Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և ներկայացրել գողացած գումարը:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին:
Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Սարատով-Երևան չվերթի օդաչուն շփոթել է վայրէջքի վայրը
Շաբաթ օրն իսկական աղետ կարող էր տեղի ունենալ ավիացիոն ոլորտում։ 24News-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «Շիրակ Ավիա»...
Ադրբեջանում ծայրահեղականները փորձել են մաքսատուն գրավել
Ըստ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի բաժնի տարածած տեղեկության, միջոցառումների արդյունքում պարզվել է,...
Խոշոր շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում
Երևան-Երասխ ավտոճանապարհին այսօր շղթայական խոշոր վթար է տեղի ունեցել: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտու...
Խոշոր վթար․ կան տուժածներ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կապան քաղաքի օդանավակայանի...