Վենսը հայտնել է` որն է Ռուսաստանի ցանկությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման վերաբերյալ բանակցությունները կենտրոնացել են երկու հիմնական հարցի վրա:


Ըստ նրա՝ Ռուսաստանը պահանջում է մոտ 6000 կմ² ուկրաինական տարածք, որը դեռևս չի գրավվել ռազմական ճանապարհով: Միևնույն ժամանակ, Ուկրաինան ուզում է Եվրոպայից կամ այլ գործընկերներից ամուր անվտանգության երաշխիքներ ստանալ՝ կանխելու Մոսկվայի կողմից ապագայում հնարավոր նոր պահանջների առաջադրումը:


«Կարծում եմ՝ այժմ հասել ենք մի կետի, որտեղ սահմանափակել ենք խնդիրները այս երկու հիմնական հարցի շուրջ: Կիևը ցանկանում է վստահ լինել, որ եթե համաձայնություն ձեռք բերվի, ռուսները մի քանի ամիս կամ տարի անց չեն վերադառնա՝ պահանջելով ավելին», - հայտարարել է Ջեյ Դի Վենսը:

Քաղաքականություն