Մոսկվան հեռակա ձերբակալել է Ուկրաինայի նախկին դեսպանին․հայտի է պատճառը
Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա ձերբակալել է Ղազախստանում Ուկրաինայի նախկին դեսպան Պյոտր Վրուբլևսկուն՝ ատելություն կամ թշնամանք հրահրելու քրեական գործով։ Պատճառը նրա արած հայտարարությունն է. դիվանագետն ասել էր, որ Կիևը փորձում է հնարավորինս շատ ռուսների սպանել։
Իրավապահ մարմիններից ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել են, որ ուկրաինացի դիվանագետի նկատմամբ դաշնային և միջազգային հետախուզում է հայտարարվել։
Հիշեցնենք, որ Վրուբլևսկու քրեական հետապնդման պատճառը 2022-ին տեղական բլոգեր Դիաս Կուզաիրովին տված հարցազրույցն է։ Այն ժամանակ Ղազախստանում Ուկրաինայի դեսպանը, խոսելով իր երկրում լայնածավալ պատերազմի մասին, մասնավորապես, նշել է․ - «Մենք փորձում ենք հնարավորինս շատ նրանց սպանել։ Հիմա ինչքան շատ ռուս սպանենք, այնքան մեր երեխաներն ավելի քիչ կսպանեն»:
Ղազախստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենք զրույց են ունեցել Վրուբլևսկու հետ, որից հետո նա ներողություն է խնդրել։ Ռուսական կողմը պահանջել է դիվանագետին վտարել Ղազախստանից, Աստանան էլ արձագանքել է՝ նա արձակուրդ է գնալու։ Ղազախստանի արտգործնախարարությունը ավելի ուշ հաղորդեց, որ Վրուբլևսկին կլքի իր պաշտոնը, սակայն «ոչ ոք չի արգելել և չի արգելի նրա ելքը երկրից»։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրուբլևսկուն պաշտոնանկ արեց 2022-ի հոկտեմբերին, երբ Մոսկվան հետաքննություն սկսեց։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...