
Թրամփը 100% մաքսատուրքեր կսահմանի Հնդկաստանի և Չինաստանի վրա՝ ռուսական նավթ գնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանը կոչ է արել մինչև 100% մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանից և Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ Ռուսաստանի վրա «ճնշումը մեծացնելու» համար, որից այդ երկրները նավթ են գնում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Թրամփն այդ առաջարկը ներկայացրել է Վաշինգտոնում Եվրամիության և Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Մոսկվայի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու տարբերակները՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։
«Նախագահը կարծում է, որ ակնհայտ մոտեցումը բոլորի վրա լուրջ մաքսատուրքեր սահմանելն է և դրանք պահպանելը, մինչև Չինաստանը չհամաձայնի դադարեցնել ռուսական] նավթ գնելը։ Այդ նավթի համար իրականում շատ այլ ուղղություններ չկան»,- ասել է մեկ այլ ամերիկացի պաշտոնյա։
Հվելենք՝ Թրամփը Հնդկաստանի վրա 25-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանեց՝ Ռուսաստանից նավթ գնելը շարունակելու համար։ Հետագայում մաքսատուրքերը բարձրացվեցին մինչև 50%։
Նշենք նաև, որ եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ճնշում գործադրի Չինաստանի վրա, որպեսզի չինական իշխանությունները ևս դադարեցնեն ռուսական նավթի և գազի գնումը: Բացի դրանից, նա պահանջել է, որ Եվրոպան դադարեցնի ռուսական նավթի գնումը, քանի որ դրանով ԵՄ-ն «ֆինանսավորում» է պատերազմը: Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի՝ եվրոպական երկրները պետք է դադարեցնեն ռուսական նավթի և գազի գնումը, եթե ցանկանում են, որ Վաշինգտոնը խստացնի Մոսկվայի դեմ պատժամիջոցները: