Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակը ունի. վարչապետ
2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն 2018-ի ընթացքում Կառա¬վարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը եւ այն հասցնել 23.5%-ի: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2%-ից նվազել է մինչեւ 1 տոկոս: Փաստացի Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակը ունի: Այստեղ կա խնդիր, այն մեթոդաբանությունը, որով աղքատությունը հաշվարկվում է, ներդրվել է 2009 թվականին»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ նոր իշխանությունն իր ծրագրում նախատեսել է, որ մինչեւ 2023 թվականը ծայրահեղ աղքատությունը պետք է վերացնենք. «2019-ի ցուցանիշը մեզ վստահություն է տալիս, որ դա իսկապես իրագործելի խնդիր է»,-ընդգծեց վարչապետը:
Նա նաեւ հավելեց, որ 2019-ին հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5.8 տոկոսով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...