Կատարի վրա հարձակումը նույնքան արդարացված էր, որքան ԱՄՆ ռազմական արշավը Աֆղանստանում. Իսրայելի վարչապետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Կատարի մայրաքաղաք Դոհայի վրա հարվածը նույնքան արդարացված էր, որքան ԱՄՆ ռազմական արշավը Աֆղանստանում, որը սկսվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո։ Այս մասին ասվում է կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։
«Ի՞նչ արեց Ամերիկան սեպտեմբերի 11-ից հետո։ Այն խոստացավ հետապնդել այս նողկալի հանցագործությունը կատարած ահաբեկիչներին, որտեղ էլ որ նրանք լինեին։ Եվ երկու շաբաթ անց այն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջ մղեց մի բանաձև, որում ասվում էր, որ կառավարությունները չեն կարող ապաստան տալ ահաբեկիչներին», - ասել է Նեթանյահուն իր գրասենյակի կողմից հրապարակված իր ելույթի տեսանյութում։
Վարչապետի խոսքով՝ սեպտեմբերի 9-ին Դոհային հարված հասցնելով՝ Համասի ղեկավարությանը վերացնելու նպատակով, Իսրայելը «գործել է նույն ոգով», ինչ Միացյալ Նահանգները 2001 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանի և ԱՄՆ-ի մասին հայտարարությամբ է հանդես եկել
Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները գիտակցում են միջուկային համաձայնագրի շուրջ փոխզիջումների հասնելու անհրաժեշտ...
Ժաննա Անդրեասյանը դիմել է ուսուցիչներին և դպրոցի տնօրեններին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին․«Հարգելի տնօրեններ, ու...
Փաշինյանը ներկայացրեց ԵԱՏՄ միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթերցեց «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում...
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և տասնյակ այլ օրենքներ
Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մա...