Փաշինյանը ներկայացրեց ԵԱՏՄ միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթերցեց «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը հռչակագիրն ընթերցեց հոկտեմբերի 1-ին, Երևանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում:
«Համաժողովի մասնակիցները հայտարարում են, որ դիտարկում են համակողմանի տնտեսական հարաբերությունների զարգացումը արտաքին գործընկերների և միությունների հետ` որպես ԵԱՏՄ-ի արդյունավետ գործունեության կարևոր բաղկացուցիչ մաս, և, որպես ամբողջ Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժի զարգացման խթան: ԵԱՏՄ անդամ պետությունները հաստատում են, որ շարունակում են ջանքեր գործադրել կոորդինացված և համաձայնեցված տրանսպորտային քաղաքականություն վարելու ուղղությամբ, որն ուղղված է տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ստեղծելուն և քայլ առ քայլ միասնական տրանսպորտային տարածություն ստեղծելուն՝ մրցակցության, անվտանգության, հասանելիության և այլ համոզմունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այսպիսի համաժողով ամեն տարի տեղի կունենա ԵԱՏՄ-ում նախագահող երկրի մայրաքաղաքում: 2019թ. Եվրասիական տնտեսական միությունում նախագահում է Հայաստանը: Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցան Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նեղ և ընդլայնված նիստերը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...