
Բելգիան չի դիտարկում Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավումը

Բելգիան չի դիտարկում Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման հնարավորությունը՝ չնայած ԵՄ-ի կողմից ճնշմանը։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն, փոխանցու է ՌԻԱ Նովոստին։
«Մեզ համար բռնագրավումը տարբերակ չէ, մենք հասկանում ենք, թե մեր նկատմամբ ճնշումն ինչու է ամեն օր աճում», - ասել է նա Financial Times-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նման քայլը իրավական հիմք չունի, ռիսկեր է ստեղծում եվրոյի նկատմամբ վստահության համար և կարող է խաթարել Եվրոպայի ֆինանսական շուկաները: Բացի այդ, դա մտավախություններ կառաջացնի այն երկրներում, որոնք իրենց սուվերեն ակտիվները տեղաբաշխում են ԵՄ-ում։
Հիշեցնենք` ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո Եվրամիությունը և «Մեծ յոթնյակի» երկրները սառեցրին Ռուսաստանի՝ շուրջ 300 միլիարդ եվրոյի արժութային պահուստները: