Ռազմական
Շոյգուն հայտնել է, թե պատերազմից ի վեր որքան կորուստ ունի Ուկրաինայի ԶՈՒ-ն
Mariam Z.
2024 թվականի սկզբից Ուկրաինայի զինված ուժերի օրական կորուստները կազմում են ավելի քան 800 մարդ և 120 զենք։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ 2022 թվականի հատուկ գործողության սկզբից ի վեր ուկրաինական բանակը կորցրել է ավելի քան 444 հազար զինվորական։
«Մեր զինծառայողների վճռական և ակտիվ գործողությունների արդյունքում ուկրաինական զինված ուժերի մարտական ներուժը նվազում է»,- եզրափակել է նա Ռազմական դեպարտամենտի կոլեգիայի նիստում։
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ երկու տարվա ռազմական հակամարտության ընթացքում կորցրել է 31 հազար զինվորական։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Mariam Z.
Ռամադանի ընթացքում Իսրայելը կդադարեցնի ռազմական գործողությունները. Բայդեն
Mariam Z.
Հայտնի է, թե Արցախում սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով քանի զոհ և անհետ կորած կա
Mariam Z.
Պուտինը խոսել է միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին
Mariam Z.