ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Հռոմի պապը քննադատել են Իսրայելի հարձակումը Կատարի մայրաքաղաքի վրա

Աշխարհի առաջնորդներն արագ արձագանքել են Կատարի մայրաքաղաք Դոհայի վրա Իսրայելի հարվածներին, որոնք թիրախավորել էին ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, հաղորդում է Reuters-ը։


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածները, դրանք «Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում» որակելով:


Նա նշել է, որ Կատարը բավական դրական դեր է խաղում Գազայում հրադադարի հասնելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակման ջանքերում։


«Բոլոր կողմերը պետք է աշխատեն մշտական ​​հրադադարի հասնելու, այլ ոչ թե այն ոչնչացնելու ուղղությամբ»,- այս մասին լրագրողներին ասել է Գուտերեշը։ Իր հերթին, Հռոմի Լևոն XIV պապը մտահոգություն է հայտնել Կատարի վրա Իսրայելի հարվածների հետևանքների առնչությամբ։


«Այժմ իսկապես լուրջ նորություններ կան. Իսրայելի հարձակումը Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից ոմանց վրա։ Ամբողջ իրավիճակը շատ լուրջ է»,-  հայտարարել է Հռոմի պապը։

Քաղաքականություն