Պատերազմող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ․ Մերց
Ուկրաինայի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը կարելի է դիտարկել միայն պատերազմի ավարտից հետո, կարծում է Գերմանիայի պահպանողական դաշինքի՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության/Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, երկու ասոցիացիաներին Կիևի անդամակցության խոստումը մնում է ակտուալ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ուկրաինան շատ մեծ եվրոպական երկիր է, բայց եվրոպական պատերազմող երկիր է: Պատերազմական վիճակում գտնվող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ»,- նշել է Մերցը։
Փետրվարին Հունգարիան վետո է դրել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի վրա։ Ավելի ուշ Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի դիվանագետները Բրյուսելին կոչ են արել կոնկրետ առաջարկներ ներկայացնել երկրի անդամակցության գործընթացի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մասին հա...