Իրավիճակը վատթարանում է. շարունակվող բողոքի ցույցերի պատճառով՝ Նեպալի բանակը զորքեր է տեղակայել երկրում
Համագործակցելով այլ ուժային կառույցների հետ՝ Նեպալի բանակը զորքեր է տեղակայել երկրում՝ շարունակվող անկարգությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Khabarhub-ը։
«Նեպալի ժամանակով ժամը 22:00-ից Նեպալի բանակը սկսել է զորքեր տեղակայել՝ համագործակցելով անվտանգության այլ ուժերի հետ, քանի որ լայնածավալ թալանը, հրկիզումը և վանդալիզմը շարունակում են վերահսկողությունից դուրս գալ», - ասվում է պորտալի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական հարթակում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կատմանդուում անկարգությունների մասնակիցները հրկիզել են Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պաուդելի նստավայրը։ Մինչ այդ զինվորականները տարհանել էին քաղաքական գործչին, իսկ պետության ղեկավարի գրասենյակը հերքել էր նրա հրաժարականի մասին տարածված տեղեկատվությունը։
Նեպալում հակակառավարական ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
Իրավիճակը Նեպալում սրվել է այն բանից հետո, երբ կառավարությունն արգելել է սոցիալական 26 հարթակներ, քանի որ նրանք չէին գրանցվել՝ իշխանությունների պահանջին համապատասխան։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը բլեֆ է համարում Զելենսկու դիրքորոշումը՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բլեֆ է համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը խաղաղության համաձայնագրի վե...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Շոուն ավարտված է. Իսրայելը առևանգեց նավը
Իսրայելի ուժերը ձերբակալել են բարեգործական նավը, որը փորձել էր խախտել Գազայի հատվածի ծովային շրջափակումը: 12 հոգանոց անձ...
Ակնհայտ է, որ որոշումը վաղուց է կայացվել․ Պեսկով
Հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ-ն իբր մտածում է՝ արժե արդյոք Ուկրաինային թույլ տալ հեռահար հրթիռներով հարվածել Ռո...