Շոուն ավարտված է. Իսրայելը առևանգեց նավը
Իսրայելի ուժերը ձերբակալել են բարեգործական նավը, որը փորձել էր խախտել Գազայի հատվածի ծովային շրջափակումը: 12 հոգանոց անձնակազմի մեջ է նաև ակտիվիստ Գրետա Թունբերգը, որը կիրակի օրը շարժվում էր դեպի Իսրայելի նավահանգիստ։
«Ազատության նավատորմի կոալիցիան», որը կազմակերպել էր ճանապարհորդությունը, հայտարարել է, որ ակտիվիստները «առևանգվել են Իսրայելի ուժերի կողմից»՝ փորձելով կենսական օգնություն հասցնել տարածք:
«Մադլին» զբոսանավը եղել է բրիտանական դրոշով։ «Ազատության նավատորմի կոալիցիայի» (FFC) փոխանցմամբ, նպատակ ուներ Գազային խորհրդանշական օգնություն հասցնել և միջազգային ուշադրություն հրավիրել այնտեղ տիրող մարդասիրական ճգնաժամի վրա:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ նավը գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ:
««Հայտնի մարդկանց» «սելֆի զբոսանավը» ապահով կերպով շարժվում է դեպի Իսրայելի ափեր: Ուղևորները կվերադառնան իրենց երկրներ», - գրել է նախարարությունը X-ում:
Հետագայում նախարարությունը հավելել է, որ բոլոր ուղևորները անվնաս են և ապահով: «Նրանց տրամադրվել են սենդվիչներ և ջուր: Շոուն ավարտված է»:
Հավելենք՝ զբոսանավը տեղափոխում էր մարդասիրական օգնության փոքր խմբաքանակ, ներառյալ բրինձ և մանկական սնունդ: Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ օգնությունը կփոխանցվի Գազա:
Նշենք նաև, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել էր զինվորականներին կանխել «Մադլինի»՝ Գազա հասնելը՝ առաքելությունն անվանելով ՀԱՄԱՍ-ին աջակցող քարոզչական ջանք:
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։Աբրահամյանը մեղա...
Ռուսաստանը զգուշացնում է. այդ երկիրը կհայտնվի գերության մեջ. Զախարովա
Մոլդովան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կներգրավի 400 մլն եվրո՝ ռուս-մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխ...
Հնդկաստանն առաջարկում է 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան․ Արշակյան
Հնդկաստանը պատրաստ էր մինչև 40 հազար ուսանող ուղարկել Հայաստան ուսման համար։ Այս մասին APRI Armenia համաժողովի ժամանակ հ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...