Ակնհայտ է, որ որոշումը վաղուց է կայացվել․ Պեսկով
Հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ-ն իբր մտածում է՝ արժե արդյոք Ուկրաինային թույլ տալ հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքին, խոսում են այն մասին, որ նման որոշում իրականում արդեն կայացվել է, կարծում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին նա հայտարարել է «Известия»-ին տված հարցազրույցում։
«Գործընթացն իսկապես սկսվել է, այսպիսի քողարկված քննարկում է գնում։ Ակնհայտ է, որ որոշումը վաղուց է կայացվել, և ակնհայտ է, որ, իհարկե, Ուկրաինան կշարունակի իր ահա այս ահաբեկչական հարձակումները», - ասել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Պեսկովի կարծիքով՝ նման թույլտվությունը խոսում է ռազմական գործողությունները «մինչև վերջին ուկրաինացին» շարունակելու Արևմուտքի որոշման մասին և մեծացնում է հակամարտությունում Ուկրաինայի գործընկերների ներգրավվածությունը: Ընդ որում, նա ընդգծել է, որ «գույները խտացնել չարժե»։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին է փոխանցել Ռուսաստանին հարվածելու համար հեռահար հրթիռների հնարավոր օգտագործման ծրագիրը: ABC հեռուստաալիքի տվյալներով՝ Պետդեպարտամենտի ղեկավարի և ուկրաինացի պաշտոնյաների հանդիպման արդյունքում ՌԴ տարածքում ամերիկյան զենքի օգտագործման վերաբերյալ որոշում չի կայացվել:
Նմանատիպ հոդվածներ
Առուշանյանի պաշտոնի համար մարտերը սկսված են. ո՞վ է հավակնում նրա աթոռին
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Այս մ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...
Հայաստանը մտադիր է Հնդկաստանից նոր զինատեսակներ ձեռք բերել
Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից հավելյալ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ ձեռք բերելու հարցո...
ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ...