5:0-ից հետո մեզ ծափահարեցին, և ես հասկացա այդ ամենի խորը իմաստը. Եղիշե Մելիքյան
Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփել է հանդիպումը, գրում է ArmSport.am-ը:
«Եզրափակումը ֆուտբոլում միշտ ամենաբարդ հարցն է: Ամեն դեպքում գոհ եմ, երկու գոլը մեզ հաղթանակ պարգևեցին: Չեմ ցանկանում մտածել այն գոլերի մասին, որոնք չկարողացանք խփել: Չեմ ցանկանում որևէ մեկին առանձնացնել. կխոսեմ ընդհանուր պաշտպանության մասին: Պաշտպանները շատ մեծ ծավալի աշխատանք կատարեցին: 5:0-ից հետո մեզ ծափահարեցին, և ես հասկացա այդ ամենի խորը իմաստը:
Շատերը կարծում էին, որ ես տխուր չեմ, բայց ես պոզիտիվ էի, որովհետև ես եմ հավաքականի գլխավոր մարզիչը: Մի քանի օր չեմ քնել, որպեսզի կարողանայինք ուրախություն պարգևել մեր երկրպագուներին: Քննադատելը ամենահեշտ բանն է:
Չեմ ցանկանում հաղթանակի արժեքն արհեստականորեն մեծացնել, բայց սա շատ կարևոր քայլ է դեպի առաջ: Հետագայում ևս կունենանք բարդ խաղեր, բայց մենք կաշխատենք խաղ առ խաղ այդ խնդիրները լուծել: Պորտուգալիայի դեմ խաղի համեմատ լիովին փոխել էինք մարտավարությունը: Ցանկանում էի սյուրպրիզ մատուցել, և այսօր դա արեցինք: Ես թույլ չեմ տա, որ ֆուտբոլիստների զգոնությունը թուլանա: Պետք է երկար ու շատ աշխատել, որպեսզի ստաբիլության հասնենք:
Շատ շնորհակալ եմ փոխարինման դուրս եկած խաղացողներին, որոնք մտան ու մինչև վերջ պայքարեցին: Հանդերձարանում ասացի՝ մեր ազգը հաղթանակների կարիք ունի, եկեք վերցնենք մեր վրա այդ պատասխանատվությունը և մեր ազգին պարգևենք այդ հաղթանակը»,- ասել է Մելիքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական «Գալաթասարայ» ակումբի ղեկավարությունը կհանդիպի Զախարյանի ու նրա ընտանիքի հետ
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դեռ կարող է տեղափոխվել «Գալաթասա...
Եթե պարտվել ենք 5։0 հաշվով, ուրեմն սխալվել ենք բոլորս․ Եղիշե Մելիքյան
«Եթե պարտվել ենք 5։0 հաշվով, ուրեմն սխալվել ենք բոլորս, առաջին հերթին՝ ես։ Կվերլուծենք»,- Հայաստան-Պորտուգալիա խաղից հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արման Անդրեասյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ ստանալով Օլիմպիական խաղերի ուղեգիր
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկ Արման Անդրեասյանը (70 կգ...
Ադրբեջանցի մարզիկները հետ են վերադառնում հայրենիք
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը և այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տար...