Ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ. Հայկ Կոնջորյան
Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչպես անցկացրեց ընդդիմությունն ամառային արձակուրդները, երկար մտածելու կարիք չկա, որովհետև քիչ առաջ տեսանք՝ որևէ նոր բան չեն սովորել մեր գործընկերները: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:
«Նույն տեքստերը ՝ հին, չարչրկված, մաշված տեքստերը. ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ: Հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած կարևորագույն պատմական իրադարձություններից հետո ընդդիմությունը նորից պիտի փորձի երգել հին երգերը:
Հիշեցնեմ, որ այն մարդիկ, որոնց մասին խոսում էին մեր գործընկերները, մեղադրվում են ահաբեկչություն կատարելու մեջ: Ահա այս մարդկանց մասին էր խոսում ընդդիմությունը՝ հերթական անգամ իր հին ու տափակ տեքստերի արտաբերմամբ»,- ասել է Կոնջորյանը:
«Առնվազն չէր լինի օգոստոսի 8-ը, առնվազն չէր նախաստորագրվի խաղաղության պայմանագիրը, առնվազն չէր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայանգիրը, ըստ որի, ճանապարհներն ապաշրջափակվելու են հինգ սկզբունքների վրա:
Այսօր Հայաստանում և տարածաշրջանում գործում է խաղաղություն, խաղաղությունն առավել քան իրատեսական է, չէր լինի այս ամենը: Ակնհայտ է չէ՞, որ այդ ահաբեկչության փորձն այն բանի համար էր, որ խաղաղության օրակարգը տապալվեր, որ Հայաստանում տեղի ունենար զինված հեղաշրջում, որ Հայաստանը դառնար մարիոնետային պետություն և ընդդիմությունից որևէ մեկն էլ դառնար այդ մարիոնետը: Ամբողջ պայքարը դրա մասին էր, և այդ պայքարը ձախողվել է»,- նշել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Սա ապագայի հարց չէ, դա ներկայումս իրականացվող հարց է. Զախարովան` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հանդիպման մասին
Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել: Այս մասին նա գրել է թվիթեր...
Կմասնակցի արդյո՞ք Ադրբեջանը՝ Հայաստանում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին
Ադրբեջանը չի մասնակցելու Երևանում կայանալիք` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։Կազմակերպությունում Ադրբեջանի պա...
ABC-ն հաստատել է Թրամփ-Հարիս հեռուստաբանավեճի մասին տեղեկությունը
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը սեպտեմբերի 10-ին կհանդիպեն հեռու...