Քաղաքականություն

Թագուհի Թովմասյանն Արթուր Հովհաննիսյանից պահանջում է թմրամիջոցների թեստ հանձնի

Mariam Z. 233 դիտում
Թագուհի Թովմասյանն Արթուր Հովհաննիսյանից պահանջում է թմրամիջոցների թեստ հանձնի

ԱԺ նախագահին պաշտոնական գրությամբ տեղեկացրել եմ, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իմ ճեպազրույցը՝ երբ խոսում էի Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։


«Նրա վարքագիծը խախտում է ոչ միայն պատգամավորի գործունեության երաշխիքներն, այլև` լրագրողների իրավունքները։


Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։ Խորհրդարանը չի կարող հանդուրժել խուլիգանություն։


ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան»,-գրել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250