Քաղաքականություն

«Միասնության թևեր» կուսակցությունը ևս դիմում ներկայացրեց ՍԴ

«Միասնության թևեր» կուսակցությունը ևս դիմում ներկայացրեց ՍԴ

2026 թվականի հունիսի 19-ին «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը: Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից: 


«Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը: 


Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ 


Սույն դիմումի կարգավիճակի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությանը կարող եք հետևել ՍԴ պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական հարթակի ՍԴ պաշտոնական էջում»,- ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250