
Մենք գերազանցեցինք Հայաստանին․ Ռոբերտո Մարտինես

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը գոհունակություն է հայտնել Հայաստանի նկատմամբ 5:0 հաշվով տարած հաղթանակից՝ ԱԱ-2026-ի ընտրական փուլի մեկնարկում: Նա պատասխանել է պորտուգալական լրատվամիջոցների (RTP, Canal 11, Sport TV) հարցերին:
«Կարևոր էր լավ մեկնարկը և խաղի վերահսկողությունը: Թիմի տրամադրվածությունն օրինակելի էր, մենք վերահսկում էինք գնդակը: Գոլից հետո խաղի ընթացքը փոխվեց, բայց մենք պահպանեցինք կարգապահությունը և ձգտեցինք նոր գոլեր խփել: Սա ամբողջական ելույթ էր»:
Կատարյալ մեկնա՞րկ էր, լրագրողների յաս հարցին ի պատասխան Մարիտինեսն ասել է․ «Այո, քանի որ դա հեշտ չէր: Ֆուտբոլիստների պատրաստվածությունը, վերաբերմունքը և աշխատանքի որակը գերազանց էին: Հիմա պետք է լավ վերականգնվենք, քանի որ Հունգարիայի հետ խաղը նոր փորձություն է»:
«Եվրոպայի առաջնությունում մեզ պակասում էր 20–22 ֆուտբոլիստ, ովքեր լիովին տիրապետեին տակտիկային: Ազգերի լիգայում մենք ավելի լայն կազմ ունեինք: Կարևոր է ծանրաբեռնվածության կառավարումը: Շատ գոհ եմ, մենք ունենք առողջ մրցակցային միջավայր»,- հավելել է Մարտինեսը։