ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ ֆուտբոլի հավաքականը պատրաստվում են Թուրքիայի և Խորվաթիայի հետ խաղերին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել Թուրքիայի և Խորվաթիայի հետ խաղերին: Եվրո-2024-ի ընտրական հանդիպումներից առաջ ուսումնամարզական հավաք է սկսել Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ սեպտեմբերի 8-ին։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում։ Հայաստան-Խորվաթիա խաղը սեպտեմբերի 11-ին է:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն անցկացրել է երեք ընտրական հանդիպում. Երևանում պարտվել է Թուրքիային (1:2), բայց հետո երկու հաղթանակ տարել Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) նկատմամբ:
Երեք խաղից հետո Հայաստանը 6 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում խմբում (Թուրքիայի հավաքականի հետ հավասար միավորների դեպքում գնդակների տարբերությամբ գերազանցում է նրան, սակայն զիջում է անձնական խաղում կրած պարտության պատճառով): Խմբի ֆավորիտը Խորվաթիայի հավաքականն է, որն ունի 4 միավոր:
Հավելենք, որ «Ռոստովի» ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը, ինչպես հայտնի է, այս անգամ չի միացել հավաքականի ճամբարին՝ հրավեր չստանալով հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կողմից: Մինչ մարզական մամուլում Բայրամյանին հավաքական չհրավիրելու թեմայի վերաբերյալ տարբեր հրապարակումներ են լինում, Բայրամյանն ինքն է անդրադարձել այս հարցին: «Պետրակովը չի բացատրել իր որոշումը: Իհարկե, որպես ֆուտբոլիստ, ինձ համար հաճելի չէ, բայց ես ամբողջ հոգով իմ թիմի հետ եմ, մենք կաշխատենք» ,- նշել է ֆուտբոլիստը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հուզիչ կադրեր․ ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ավարտում է կարիերան
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Ֆուտբոլիստը հուզիչ հոլովակով դիմել է հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարգիս Ստեփանյանը՝ պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն
Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, զինհաշմանդամ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2023 թվականի պարաբազկամարտի աշխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ պարածանրամարտիկն աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Պարածանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդ 49 կգ–ային Խորեն Ծատուրյանը Պարածանրամարտի աշխարհի երիտասարդակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 տպավորիչ հաղթանակից հետո քառորդ եզրափակչում Հարությունյանին չհաջողվեց հաղթել․ ըմբշամարտի ԱԱ
57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը երեք տպավորիչ հաղթանակներից հետո քառորդ եզրափակիչում 14։16 հաշվով պարտվեց ճապ...