Հնդկաստանի վարչապետը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի մասնակցի այս ամիս Միացյալ Նահանգներում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել «Times of India»-ն։
Հաղորդվում է, որ այս որոշումը կայացվել է Հնդկաստանի և Միացյալ Նահանգների միջև մաքսային սակագների շուրջ լարվածության աճի ֆոնին։
Վարչապետի փոխարեն Հնդկաստանը կներկայացնի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դելիի նկատմամբ «պատժիչ» մաքսատուրքեր էր սահմանել՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից Ուկրաինայի պատերազմի ֆոնին Ռուսաստանից նավթ գնելու։
Հավելենք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 23-ից 29-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունը չպետք է իր կազմում ընդունի Ուկրաինային ոչ միայն այն պ...
Հոկտեմբերի 27-ի գործին օտարերկրյա ներգրավում կա. Արծվիկ Մինասյան
«Հոկտեմբերի 27-ի գործում կա առանձնացված մաս, և այն երբևէ չի կասեցվել»,-այս մասին այսօր հայտնեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանից ինչ սպառնալիքներ կան Հայաստանի ուղղությամբ․ հարց՝ ԱԳ փոխնախարարին
Երկար ժամանակ է, ինչ հայկական կողմը բարձրաձայնել է իր ցանկությունը, մերձենալու Եվրամիության հետ այնքան, ինչքան դա հնարավ...
P Diddy-ի դեմ նոր հայցեր է ներկայացվել. մանրամասներ
Ամերիկացի հայտի ռեփեր Պի Դիդդիի դեմ չորս նոր հայց է ներկայացվել։ Չորս կանայք նրան մեղադրում են սեռական բռնության համար։...