P Diddy-ի դեմ նոր հայցեր է ներկայացվել. մանրամասներ
Ամերիկացի հայտի ռեփեր Պի Դիդդիի դեմ չորս նոր հայց է ներկայացվել։ Չորս կանայք նրան մեղադրում են սեռական բռնության համար։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով Մանհեթենի գերագույն դատարանի փաստաթղթերը։
Հայցվոր կանանցից մեկը պնդել է, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել, երբ նա մասնակցում էր VH1 ալիքի ռեալիթի շոուին, որտեղ մարդիկ մրցում էին Շոն Քոմբսի անձնական օգնականը լինելու համար:
Նա նաև ասել է, որ Կոմբսն իրեն հարբեցրել է և ստիպել սեքսուալ գործողություններ կատարել ռեալիթի շոուի նկարահանման հրապարակում 2000-ականների վերջին: Մյուս երեք հայցվորները ևս ասել են, որ երգիչը հարբեցրել է իրենց:
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 17-ին ռեփեր և պրոդյուսեր Շոն Քոմբսը ձերբակալվել է այն բանից հետո, երբ երդվյալ ատենակալները նրան մեղադրանք են ներկայացրել։ Պ. Դիդդիին սպառնում է ցմահ ազատազրկում և նվազագույնը 15 տարի, եթե մեղավոր ճանաչվի երեք մեղադրանքով՝ դավադրություն ռեկետի նպատակով, սեքսուալ թրաֆիքինգի և մարդկանց փոխադրում մարմնավաճառության նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Էմանուել Մակրոնը ՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է քննարկում բացել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման վերա...
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...
Ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման հարցում
«Գիտեք, ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ա...
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից...