Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունը չպետք է իր կազմում ընդունի Ուկրաինային ոչ միայն այն պատճառով, որ Կիևն անպատրաստ է, այլև հնարավոր հետևանքների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման պատճառով: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ժամանակակից ուկրաինական տնտեսության ձևավորման նշաններ չենք տեսնում, չենք տեսնում նաև հակամարտությունն ավարտելու ձգտում։ Պատկերացրեք, որ Ուկրաինան ԵՄ անդամ է դառնում այսօր, նշանակում է` միությունը մեխանիկորեն ներքաշվում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ»,- ասել է Օրբանը «Kossuth» ռադիոկայանի առավոտյան հաղորդման եթերում։
Նրա խոսքով՝ չնայած այդ ամենին, յուրաքանչյուր գագաթնաժողովում եվրոպական առաջնորդները շարունակում են պնդել, թե Ուկրաինան լիովին համապատասխանում է անդամակցության չափանիշներին. հաղթահարված է կոռուպցիան, ապահովված է օրենքի գերակայությունը, հարգվում են մարդու իրավունքները, իսկ տնտեսությունը կայունություն է ցուցադրում։ Օրբանը համարում է, որ այդ գնահատականները հեռու են իրականությունից։
«Նրանք, ովքեր հայտարարում են, թե Ուկրաինան պատրաստ է ԵՄ անդամակցությանը, պարզապես անտեսում են փաստերը»,-ընդգծել է Հունգարիայի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է փոխարտգ...
Կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը
1 ամսով կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը։ Խափանման միջոցը որոշել է դատավոր Դավիթ Արղաման...
ՀՀ ԱԳՆ-ն` Փաշինյանի և Ալիևի միջև բանակցությունների մասին
2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Ա...