Թեհրան-Իսրայել պատերազմի հավանականությունը շատ բարձր է. Իրանի ԱԳՆ

Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը փորձում է կանխել տարածաշրջանում նոր պատերազմը, սակայն Իրանի և Իսրայելի միջև ռազմական բախման հավանականությունը մնում է շատ բարձր։


Նա հավելել է, որ Իրանի դեմ պատերազմ է մղվում, հատկապես միջուկային ոլորտում, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չի կարողացել աջակցություն ցուցաբերել երկրի միջուկային օբյեկտներին։


Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:

Քաղաքականություն

Պատահարներ