Նախատեսվում է 13 խոշորացված համայնք միավորել 5-ի մեջ. ՏԿԵ փոխնախարար
Հայաստանում նախատեսվում է 13 խոշորացված համայնք միավորել 5-ի մեջ: Խորհրդարանում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ՏԿԵ փոխնախարարը:
Վաչե Տերտերյանը ներկայացրեց այն կառուցվածքը, որ առաջարկվում է վարչատարածքային փոփոխություններով:
«Արագածոտնի մարզում Թալին համայնք, որը կմիավորի Թալին և Արագածավան համայնքները Գեղարքունիքի մարզում Ճամբարակ համայնք, որը կմիավորի Ճամբարակը և Շողակաթը, Լոռու մարզում Ալավերդի համայնք, որը կմիավորի Ալավերդին, Ախթալան, Շնողը և Օձունը, Լոռու մարզում Տաշիր համայնք, որը կմիավորի Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը, և Սյունիքի մարզում Սիսիան համայնք, որը կմիավորի Սիսիան, Գորայք համայնքները»,- ասաց Տերտերյանը:
Փոխնախարարի խոսքով՝այս միավորման արդյունքում Արագածոտնի մարզի Թալին համայնքը կունենա 37.6 հազար բնակչություն, Ճամբարակը կունենա 15 հազար բնակչություն, Ալավերդին՝ 42 հազար, Տաշիրը՝ 18 հազար, Սիսիանը՝ 31 հազար 500-ին մոտ բնակչություն:
Փոխնախարարի խոսքով՝ խոշորացմամբ պայմանավորված՝ համայնքները շատ ակտիվ սկսել են սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մի երկիր ի վիճակի չէ ինքնիշխան որոշումներ կայացնել, այն արդեն որոշակի չափով գաղութ է». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութ, մ...
«Այս պահին մենք հարմար չենք գտնում շարունակել այստեղ հանդիպումը». Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժման անդամները ավարտեցին իրենց ակցիան արտաքին գործերի նախարարության շենքի մոտ: Հիշեցնենք` այստեղ տեղի...
«Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած». ԵՄ դեսպանը` Հայաստանում տիրող իրավիճակի մասին
Եվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերի...
«Ոչ թե հանդիպում են ուզում, այլ՝ բեմականացված ու գռեհիկ շոուներ». Ավանեսյանը` ընդդիմադիրների մասին
«Ես կարծում եմ՝ Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովը, որը որ կստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, պատգամավորին ոչ հ...