ՇՀԿ-ին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը չի քննարկվել ժամանակի սղության պատճառով. Հնդկաստանի ԱԳՆ-ի պարզաբանումը
Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության հարցը չի քննարկվել ժամանակի սղության պատճառով։ Այս մասին հայտարարել են Հնդկաստանի ԱԳՆ-ից։
Մեկնաբանելով ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցությունն արգելափակելու մասին հաղորդագրությունները` Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը վստահեցրել է, որ հարցը շարունակում է քննարկվել կազմակերպությունում։
Հիշեցնենք, որ վերջերս Հնդկաստանը արգելափակեց Ադրբեջանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որից հետո ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Պակիստանը արգելափակել է ՇՀԿ-ին միանալու Հայաստանի դիմումը՝ ի պատասխան Հնդկաստանի՝ Ադրբեջանի վերաբերյալ որոշման։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները փշալար են տեղադրում Դեմիրճյան փողոցում
Ոստիկանները փշալար են տեղադրել Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց գնացող հատվածում:Նշենք, որ երեկ, երբ Բագրատ Սրբա...
Բաքուն ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ հաղորդագրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հա...
Բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը Բաքուն պետք է գործով ապացուցի․ հայտարարում են Բրյուսելից
Բրյուսելում հայտարարել են, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները, և Բաքուն, բացի հավաստիացումներից, պ...
Ադրբեջանը ԼՂ երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը շատ համեղ թխվածքաբլիթ ուտելու համար․ Մարուքյան
Ադրբեջանը, որը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության կազմակերպման համար, ԼՂ երեխաներին մեղադ...