Եվրոպան կախված է ԱՄՆ-ի օգնությունից․ Մերց
Եվրոպական պետությունները փորձում են համախմբվել, և Գերմանիան, որպես տարածաշրջանի ամենամեծ երկիր, մեծ ջանքեր է ներդնում այդ գործընթացում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Մերցի խոսքով՝ Եվրոպան սահմանափակ հնարավորություններ ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու համար։ Նա օրինակ է բերել Ուկրաինայի հակամարտությունը՝ նշելով, որ եվրոպական երկրները բավարար ազդեցության լծակներ չունեն, որպեսզի դրա ավարտին հասնեն իրենց համար ընդունելի պայմաններով։
«Եվրոպան կախված է ԱՄՆ-ի օգնությունից, մինչդեռ Չինաստանը, Բրազիլիան և այլ երկրներ իրենց ազատ են զգում Ռուսաստանի հետ հարաբերություններում»,– ընդգծել է Մերցը։
Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ Եվրոպան ի վիճակի չէ կատարել այն դերը, որը ինքը կցանկանար՝ իր շահերը լիարժեք պաշտպանելու համար։
«Պետք է խոստովանեմ, որ մենք՝ որպես եվրոպացիներ, այժմ չենք կարող խաղալ այն դերը, որն իրականում կցանկանայինք խաղալ»,– նշել է Մերցը։
Նմանատիպ հոդվածներ
Վահան Քերոբյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը քիչ առաջ մտել է ՀՀ քննչական կոմիտե, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանվել Գրիգորյանը տեղափոխվում է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
Սպասվում է, որ քիչ անց Մանվել Գրիգորյանը կտեղափոխվի Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վերաքննիչ...
Վահան Բադասյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱՀ ԱԺ...
Թափ ենք հավաքում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «2019-ի ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվությ...