Վահան Բադասյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին հայտնել է փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 23։30֊ին։
Հիշեցնենք՝ երեկ ԱԱԾ-ն բերման է ենթարկել, ապա ձերբակալել Վահան Բադասյանին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում հնչեցրած հայտարարությունների համար։ Նա հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը և նրան պետք է հեռացնեն ոչ միայն որպես պարտության խորհրդանիշ, այլև թշնամի․ «Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով»,-ասել է Վահան Բադասյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վահան Բադասյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ ՎահանԲադասյանը կալանավորվեց:Որոշումը քիչ...
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թիրախավորվել են Ջալալ Հարությունյանի գրասենյակն ու ավտոմեքենան, բազմաթիվ...
Սերժ Սարգսյանի որոշումը վճռորոշ է լինելու ընդդիմության համար. «Հրապարակ»
«Սերժ Սարգսյանի որոշումը՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու առումով, վճռորոշ է լինելու ընդդիմության համար։ ՀՀԿ-ն ե...
Ում անուններն են շրջանառվում ԱԱԾ պետի պաշտոնում. «Հրապարակ»
«Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնը շուրջ մեկուկես ամիս է՝ թափուր է։ Կամո Աղաջանյանին ազատելուց հետո Արայիկ Հարությունյանը...