Թրամփը հերքել է` որ ինքը ցանկանում է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ շահարկումներից հետո հերքել է ենթադրությունները, ըստ որոնց ինքն ուզում է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ։
«Ես այդ կապակցությամբ ասելիք չունեմ», - CBS News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
«Ես միայն կարող եմ կանխել պատերազմները։ Չեմ ձգտոււմ հայտնվել ուշադրության կենտրոնում։ Ուղղակի ցանկանում եմ կյանքեր փրկել»,- հավելել է Թրամփը։
Նույն հեռախոսաային հարցազրույցում Թրամփը գործակալությանը հայտնել է, որ պատրաստ է օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։
«Ինչ-որ բան պետք է պատահի։ Մենք մտադիր ենք դա անել»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ պետք է ստանա հեղինակավոր մրցանակը մի քանի հակամարտությունների դադարեցման գործում իր դերակատարության համար։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում Սամվել Բաբայանի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում, ինչպես հայտնի է, ուժերի վերադասավորման ու դիրքավորման գործընթացներ են սկսվել 2020թ....
Սերբիայի հետ սահմանային անցակետը Կոսովոն վերաբացել է
Կոսովոն վերաբացել է Սերբիայի հետ իր ամենամեծ սահմանային անցակետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է R...
Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման առումով մեր ռազմավարական դիրքերի կորուստ ենք ունենում. վարչապետ
Փաշինյանն առաջարկում է, որ ՌԴ–ն վաճառի ՀՀ–ի երկաթուղու կառավարման իրավունքը բարեկամ երկրի։Ռուսաստանի կողմից երկաթուղու կ...
Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացը պատրաստ է մեկնարկի. Գրիգորյան
ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հայտարարել է, որ խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումից բացի, Հայաստ...