Շինընկերության ներկայացուցիչը` Ծիծեռնակաբերդի վերանորգումից բարձրացված աղմուկի մասին
Մարդկանց բողոքները կարելի է բաժանել երկու մասի, որոշ մարդիկ դեմ էին ընդհանրապես նախագծին, սակայն մասնագետների քննարկումներից հետևում է, որ դրա կարիքը կար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Բիդեք» ընկերության ներկայացուցիչ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման աշխատանքների պատասխանատու Հովհաննես Եփրեմյանը։
«Երկրորդ բողոքները այն մասին են, որ շինարարական ընկերությունը շինհրապարակը պատշաճ չի կազմակերպել։ Դե կազմակերպությունը շինարարական այդ աշխատանքը պատվիրակել էր այլ անձանց, այլ կազմակերպության, իրոք պատշաճ չէին շինհրապարակը կազմակերպել, որի համար հայցում ենք այդ մարդկանց փոխարեն հանրության ներողամտությանը։ Այս պահին այդ շինհրապարակը պատշաճ կազմակերպվում է։ Այնտեղ դիտողություններ կար, քանի որ համար մեկ կոթողն է Հայաստանի, կարող էին այդ տրուբաները ժանգոտ չլինեին։ Ընդունեցինք դա ու հիմա, ինչպես տեսնում եք, վերակառուցվում է շինհրապարակը ու ամեն ինչ շատ պարկեշտ վիճակում կլինի աշխատանքների ավարտից հետո։
Մենք մտածել ենք, որ դա դժվար բան չի, հետո ընթացքում մարդիկ նկատել են, աղմուկ են բարձրացրել, մենք էլ մարդկանց ճանապարհ ենք դրել, հիմա մենք արդեն մեր ուժերով էդ ամեն ինչը անում ենք։ Իրոք, ճիշտ էր դիտողությունը մարդկանց»,–ասել է նա։
«Եթե ինչ-որ մարդիկ հարցեր ունեն նախագծի հետ կապված, արդեն պատվիրատուի՝ ԿԳՄՍՆ–ի հետ պետք է շփվեն։ Ինչ վերաբերվում է նրան, թե շինարարությունն ինչպես պետք է անել, հիմա քննարկման փուլ կա, ինչպես անել, որ ավելի ճիշտ լինի, այս պահին աշխատանքը դադարեցված է, մինչև միգուցե նախագծի մեջ ինչ-որ լրացումներ կարվեն։
Հիմա շինհրապարակի կառուցապատման, հողային աշխատանքներ են արվում, անձրևացնցուղներ են տեղադրվում, սիզամարգերը ամբողջությամբ խոտածածկույթով պատվելու են։ Թանգարանների ջրահեռացման, տանիքների իզոլացման աշխատանքներն են շատ բարձր որակի կատարվում, շուտով արդյունքը կերևա։ Բացի այդ, հուշահամալիրի շուրջ էլի ջրահեռացման հարցեր պետք է լուծվի, որը բացակայել է։ Հուսով եմ մարդկանց անհանգստությունները կփարատվեն, վերջնական արդյունքը բոլորի սրտով կլինի»,– ընդգծել է ընկերության ներկայացուցիչը։
Նա հավաստիացրեց, որ հուշահամալիրը ոչ մի վայրկյան չի փակվելու, ցանկացած պահի մարդիկ կարող են գնալ. «Մենք այնպես կանենք, որպեսզի չխանգարենք այցելուների մուտքին»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանկտ Պետերբուրգում երեխաները հանգցրել են «Անմար կրակ»-ը
Սանկտ Պետերբուրգում երեխաները հանգցրել են «Անմար կրակ»-ը՝ ծածկելով այն ձյունով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:Դեպքը տեղի է ուն...
Հայ-ադրբեջանական սահմանին կրակի ինտենսիվությունը որոշակի թուլացել է. ՀԺ
«Հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը պահպանվում է: Ադրբեջանի ԶՈՒ-ն Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում շարունակում է...
Դեպի Վրաստան գնացող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է․ Մեսրոպ Առաքելյան
Կիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է։Այս մասին ֆեյսբո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներին
Նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության կենտրոնական վարչակազմի, գլխ...