ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներին
Նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության կենտրոնական վարչակազմի, գլխավոր ու մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներ Տիգրան Եսայանին և Արթուր Մարտիրոսյանին։
Արման Սարգսյանն անդրադարձել է նրանց ծառայողական կենսագրությանը՝ ընդգծելով, որ և՛ Տիգրան Եսայանը, և՛ Արթուր Մարտիրոսյանը համակարգում դրական հետագիծ ու փորձ ունեցող պրոֆեսիոնալներ են, որոնք ծառայողական կենսագրությունը սկսել են շարքայինից և իրենց ջանասիրությամբ ու մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ հետագայում զբաղեցրել բարձր ու պատասխանատու պաշտոններ։
Տիգրան Եսայանը զբաղեցրել է ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ Արթուր Մարտիրոսյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր՝ մինչ այդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը։
Արման Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ տեղակալներին, հույս է հայտնել, որ նրանց պաշտոնավարումը կլինի բեղմնավոր, իսկ արդյունքը՝ տեսանելի ոչ միայն համակարգում, այլև հասարակության մեջ։
Ավարտին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնարարել է ակտիվացնել հանցավորության դեմ պայքարը բոլոր ուղղություններով՝ հատուկ շեշտելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքու մեկնած 3 լրագրողներից մեկը Արտյոմ Երկանյանն էր. ինչ են տեսել ու լսել լրագրողներն այնտեղ (տեսանյութ)
Նոյեմբերի 17-21-ը հայ լրագրողների խումբ էր այցելել Ադրբեջան: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայա...
ՈՒՂԻՂ. Փաշինյանը հանդիպում է Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Սիս գյուղում է, որտեղ հանդիպում է Սիսի բնակիչների հետ։ Վարչապետը մասնակցելու է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացինք ու «գործ տվեցինք»․ Սերգեյ Դանիելյանը՝ երեկվա միջադեպի մասին
Դերասան Սերգեյ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր դերասան Արտյոմ Կարապետյանի հետ այցե...