Հակոբ Սիմիդյանն ինքնաբացարկ է ներկայացրել. «Հրապարակ»
Հուլիսին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատված Հակոբ Սիմիդյանը ՔՊ վարչության ընտրություններից հաշված օրեր առաջ ՔՊ վարչության անդամի թեկնածությունից ինքնաբացարկ է ներկայացրել։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»:
Ըստ տեղեկությունների նա չի հաղթահարում Նիկոլ Փաշինյանից նեղվածությունը և որոշել է իր վերաբերմունքն այսպես արտահայտել։
Սիմիդյանի հրաժարականը թեպետ վաղուց հասունացած քայլ էր, քանի որ նրա աշխատանքից կառավարությունում բոլորն էին դժգոհ, սակայն վերջին կաթիլը դարձել է այն, որ Գորիսում իշխող ուժի քաղաքական ժողովին նա հանդգնել էր հակաճառել Փաշինյանին, դեմ խոսել վարչության ընտրությունների քարոզչական որոշ կարգերի մասին, ինչն էլ, ասում են, Փաշինյանը չի հանդուրժել եւ երկու օր անց ազատել է նրան։
Թերթի աղբյուրների համաձայն Սիմիդյանն իրականում, որպես այդպիսին, քարոզարշավ էլ չի արել ՔՊ պատվիրակների շրջանում՝ համարելով, որ իր կողմից քննադատված կարգերով քարոզչության մասնակցելը սխալ է։ Թե կոնկրետ ինչից է դժգոհ եղել, հայտնի չէ։
Թերթը փորձել է անձամբ նրանից պարզել, սակայն նա չի ցանկացել խոսել այդ մասին, միայն հաստատել է, որ վարչության անդամի թեկնածությունից ինքնաբացարկ է ներկայացրել։ Արդյոք հեռանո՞ւմ է կուսակցությունից, Սիմիդյանը վստահեցրել է, որ նման բան չի կարող լինել։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը ևս մեկնել է Մոսկվա
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա` ռուսական կողմի հետ խորհրդակցություն անցկացնելու նպա...
Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի
Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Sputnik Armenia-ի հետ զրույցում հայտարարել է, որ հունիս 2...
Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը
Հայաստանի ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:«Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ...
Մերցի հայտարարությունը վերջնագիր է Զելենսկու համար. Մենդել
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի դիրքորոշումը տարածքային զիջումների վերաբերյալ վերջնագիր է դարձել Վլադիմիր Զելենսկու համ...