Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը
Հայաստանի ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:
«Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը հայտարարեց. «Ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին ԱԺ արտահերթ նիստ, խորհրդի նիստ, որպեսզի կառավարությունից բացատրություններ ստանանք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում: Այդ գործընթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից, փոխարենն այսօր ԱԺ օրակարգում մենք տեսնում ենք Սնդիկի մասին օրենքի կարեւոր օրինագիծը:«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ, երբ մեր երկրի ռջեւ ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարեւորության, եւ ըստ օրհասական վտանգի: Իսկ ձեր սնդիկ-փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»՞:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւս հայտարարեց, որ Ի նշան բողոքի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...